• Category Archives ՏԵՍԱԴԱՐԱՆ
  • ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐ «ՔԵՉԻՆ ՎՐԵՆ»

    Posted on by Admin

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐ «ՔԵՉԻՆ ՎՐԵՆ»

    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐ «ՔԵՉԻՆ ՎՐԵՆ»
    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐ «ՔԵՉԻՆ ՎՐԵՆ»

    Աշխատանքային պարի արժեքավոր նմուշ է այսօր մեզ համար «Քեչա լմելու պարը»: Անցյալում թաղիք պատրաստելը շատ տարածված է եղել Հայաստանում: Թաղիքը սովորաբար պատրաստել են ուշ աշնանը կամ ձմռանը` դաշտային աշխատանքներից հետո: Թաղիք պատրաստելը աշխատատար և ուժատար գործընթաց էր և այստեղ շատ մեծ և կարևոր դեր ուներ «գզրարը» (լպուտը): Թաղիքի բուրդը հիմանականում լինում էր գարնանը ծնված և աշնանը խուզված ոչխարի բուրդը:
    Գյուզամը (ոչխարի բուրդը) գզելուց հետո հավասար փռում էին քաթանի վրա, փաթաթում միջնափայտին և լմում: Ոտնահարվածներով պարբերաբար տանում-բերում էին ջրով թրջած բուրդը: Հետո աջ ոտնաթաթի խաղով մեկ ու մեջ առաջ էին հրում, հետո աջ ոտքով սեղմում էին ու հարվածում: Սկզբում երբ դեռ բուրդը չէր պնդացել կամաց էին հարվածում և զգույշ գլորում: Իսկ երբ համոզվում էին, որ բուրդն արդեն պնդացել է, նախշերն էլ տեղում են, սկսում էի ավելի ուժեղ հարվածել:

    Ռուդիկ Հարոյան Բանահավաք, պարուսույց «Ժողովրդական պարի, սոցիալ-կենցաղային
    արժեքավորման, պարիմաստի բացահայտման հարցի շուրջ» հոդվածից, էջ 18-23

    Մասունքը Լճաշենում

    Մասունքը Ներքին Կամիրաղբյուրում

    Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադրման 30 և վերականգնման 5 ամյակին նվիրված համերգ.
    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐ «ՔԵՉԻՆ ՎՐԵՆ»


  • ԹԱՔ ԽԱՆՉԱԼ TAQ KHANCHAL ТАК ХАНЧАЛ

    Posted on by Admin

    ԹԱՔ ԽԱՆՉԱԼ TAQ KHANCHAL ТАК ХАНЧАЛ
    ԹԱՔ ԽԱՆՉԱԼ TAQ KHANCHAL ТАК ХАНЧАЛ

    «Թաք խանչալ» (դաշույնով զուգապար) — Վանի պար, պարում են միայն տղամարդիկ. Պարը գրի է առել Ռուդիկ Հարոյանը վանեցի Փայլուն Բաղդասարյանից։ Հրաշալի է ու պարտավորեցնող, երբ կան մարդիկ, որոնց ազգանվեր տեսակի շնորհիվ, կորստից փրկվել և սերնդեսերունդ փոխանցվել են մեր ազգային արժեքները: Ինչի համար երբեք չենք դադարի երախտիքով ու մեծ ակնածանքով հիշել մեր Վարպետին:

    ԹԱՔ ԽԱՆՉԱԼ TAQ KHANCHAL ТАК ХАНЧАЛ

    Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ազգագրական երգի-պարի համույթ
    ԹԱՔ ԽԱՆՉԱԼ TAQ KHANCHAL ТАК ХАНЧАЛ

    ԹԱՔ ԽԱՆՉԱԼ TAQ KHANCHAL ТАК ХАНЧАЛ


  • ՄՏՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՐ DANCE WITH STICKS

    Posted on by Admin
    ՄՏՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՐ DANCE WITH STICKS
    ՄՏՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՐ DANCE WITH STICKS
    ՄՏՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՐ DANCE WITH STICKS / STICKS DANCE

    «Մտրակներով պարը» պարսկահայկական Փերիա տարածաշրջանի պար է, որը գրի է առել Ռուդիկ Հարոյանը Աշտարակում ապրող փերիացիներից։

     Վրաստանում անցկացվող «Black Sea International Folk Festival» միջազգային փառատոնից հատված / 2017

    «Մտրակներով պար» հատված «ՄԱՍՈՒՆՔԻ» մենահամերգից / 2017


  • ԽՆԿԻ ԾԱՌ

    Posted on by Admin

    «Խնկի ծառը» կենաց ծառի և կնոջ պաշտամունքին նվիրված ծիսական պարերգ է:

    Կենտրոնում պարող տոհմի ամենամեծահասակ կինը խորհրդանշում է կենաց ծառը, իսկ նրա շուրջ հավաքված տոհմակիցները, որ գովերգում են կենաց ծառին, վերջինիս երկրպագողներն ու պաշտողներն են: Continue reading  Post ID 378


  • ՅԱԼԻ

    Posted on by Admin

    ՅԱԼԻ

    ՅԱԼԻ

    Յալին Փերիայի խմբապար է, որը գրի է առել Ռուդիկ Հարոյանը:
    Հայաստանի որոշ վայրերում խմբապարը յալի կամ յայլի են անվանում: Յալի բառն ունի «լեռնապարի ալիքվող մաս», «բլուր» իմաստները, ինչը հավանաբար ակնարկում է հայկական պարերին բնորոշ կողմերից մեկը՝ ալիքվելը, ալիքվելով կաքավելը կամ էլ այդ պարերը սարերի, յայլաների, ուխտատեղիների, բարձրադիր հարթությունների վրա պարելու սովորույթը. Continue reading  Post ID 378