• Category Archives ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ
  • ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ

    Posted on by Admin

    ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ
    ԳՈՐԾՈԻՆԵՈԻԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

    (ինքնակենսագրություն)

    ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ
    Ռուդիկ Հարոյան

    Որպես բանահավաք 1978-99թթ. ընթացքում գրառել և նյութը կրողներից պարտադիր ընդօրինակել, սովորել եմ պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների մոտ 300 պարեր և պարերգեր (նկատի ունենք պարոտքի տիպը): Զուգահեռաբար հավաքել եմ նաև այլ բանահյուսական նյութեր’ երգեր, ժողովրդական սովորույթներ, ազգային ավանդական տոներին վերաբերող արարողություններ: Նյութերը գտնվում են իմ անձնական դիվանում’ գրառումների և տեսագրությունների ձևով: Բանահավաքչական ակտիվ աշխատանքը տարել եմ ինչպես մեր հանրապետության տարածքում, այպես էլ դրանից դուրս’ հատկապես Սև ծովի ափին սփռված համշենահայության և Վրաստանի տարածքում գտնվող Բոգդանովկայի, Ախալքալակի և Ախալցիխայի շրջաններում:
    Բանահավաքչական աշխատանքների համատեղումը հանրապետությունում առաջատար ազգագրական համույթների («Ակունք», «Մարաթուկ», «Նարոյի», «Փերիա», «Հայրիկ Մուրադյան» և այլն) պարուսույցի կամ գեղարվեստական ղեկավարի գործունեության հետ ինձ հնարարվորություն տվեց այս ճանապարհով մոռացումից փրկել, վերակենդանացնել բազում պարեր, պարերգեր, ծիսական նյութեր: Continue reading  Post ID 325


  • ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ

    Posted on by Admin

    Ռուդիկ Հարոյան (1948-2013) ծնվել է Արթիկում: Մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու:

    Լինելով Հայրիկ Մուրադյանի երգերի երկրպագու, 1978-ին անդամագրվում է նրա դստեր` բանասիրական գիտությունների թեկնածու, նրբաճաշակ երաժիշտ Մարո Մուրադյանի՝ դեռեւս անանուն (հետագայում` «Ակունք») տոհմիկ երգի սիրողական խմբին: Առաջին բանը, որ զարմացնում է նրան, «Հով, հով, հովն ընկավ» պարերգի կատարման ճիգն էր: Գիտեին, որ պարերգ է, բայց ոչ ոք հստակ չգիտեր պարի քայլերը: Ցանկությունը մեծ էր գեղջկական պարերին տիրապետելու, բայց հրավիրված մասնագետները չէին կարողացել գոհացրել: Continue reading  Post ID 325