• Category Archives ԾԵՍԵՐ
  • Բարեկենդան օրեր Է, խելքս գլխես կորեր Է․․․

    Posted on by Admin

    Բարեկենդան օրեր Է, խելքս գլխես կորեր Է․․․

    Բարեկենդան օրեր Է, խելքս գլխես կորեր Է․․․
    Բարեկենդան օրեր Է, խելքս գլխես կորեր Է․․․

    Փետրվարի 9-ին, ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միության «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում սիրով սպասում ենք 6-14 տարեկան երեխաներին և պատանիներին՝ վայելելու բարեկենդանյան ուրախ մթնոլորտ՝ համեմված Բարեկենդանին հատուկ զվարճախաղերով, երգ ու պարով, թատերական ներկայացումով, որը կապահովի Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը:
    Ամբողջ երեկոյի ընթացքում հյուրերը տոնի անմիջական մասնակիցը կլինեն:
    Բարեկենդանի տոնին մասնակցելու առաջին պայմանը կերպարանափոխվելն է, դիմակ կրելը։
    Մուտքն ազատ է։ Սպասում ենք բոլորին: 
    Մուտքը` միայն դիմակներով…

     ԱՅՍՏԵՂ 1 — Բարեկենդան օրեր Է, խելքս գլխես կորեր Է․․․

    ԱՅՍՏԵՂ 2 — ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ

     Բարեկենդան օրեր Է, խելքս գլխես կորեր Է․․․

    ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ


  • Վարդավառը գալիս Է

    Posted on by Admin

    Վարդավառը գալիս Է

    Վարդավառը գալիս Է Vardavar
    Վարդավառը գալիս Է Vardavar

    Հուլիսի 22-ին ժամը 18:00-ին
    սիրով հրավիրում ենք մասնակցելու Վարդավառի նախատոնակի մեծ տոնախմբությանը:
    Տոնական շքերթով առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցուց շարժվելու ենք Երևանի Մանկական զբոսայգի (Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև), որտեղ տեղի կունենա դիտարժան, տոնը խորհրդանշող, ազգային երգ և պարով միջոցառում:

    Կազմակերպիչներ` Երևանի քաղաքապետարան, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններ, ՀՀ Մշակույթի նախարարություն

    ՎԱՐԴԱՎԱՌ / VARDAVAR / Մասունք ազգագրական երգի-պարի համույթ Masunq folk ensemble

    Միջոցառման հղում՝ ՄԱՍՈՒՆՔ 

     

     

     


  • ՎԱՐԴԱՎԱՌԸ ԳԱԼԻՍ Է

    Posted on by Admin

    ՎԱՐԴԱՎԱՌԸ ԳԱԼԻՍ Է

    MASUNQ / ՎԱՐԴԱՎԱՌԸ ԳԱԼԻՍ Է
    ՎԱՐԴԱՎԱՌԸ ԳԱԼԻՍ Է

    Այս տարի Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը համընկնում է «Մասունքի» հիմնադիր լուսահոգի Ռուդիկ Հարոյանի ծննդյան 68 ամյակին:
    Ի հիշատակ սիրելի Վարպետի՝ «Մասունքը» հուլիսի 2-ին նախաձեռնել է վերականգնել ավանդական Վարդավառի տոնակատարություն:

    Յուրաքանչյուրիդ ներկայությունը ավելի պայծառ կդարձնի մեր ուրախ վարդավառյան տոնախմբությունը:
    Սիրով սպասում ենք բոլորիդ…

    Մանրամասներն այստեղ՝ ՄԱՍՈՒՆՔ

    https://


  • ԷՐԻՇՏԱ ERISHTA

    Posted on by Admin

    ԷՐԻՇՏԱ

    ԷՐԻՇՏԱ ERISHTA ЕРИШТА
    ԷՐԻՇՏԱ ERISHTA / ՄԱՍՈՒՆՔ MASUNQ

    Ընդհանրապես աշխատանք-պար հարաբերակցության մեջ առաջնայինն, անշուշտ, որպես մարդու կենսագործունեության անհրաժեշտության պայման, աշխատանքն է: Հնուց ի վեր երգի հետ աշխատանքի ուղեկիցն է եղել պարը, որը, սակայն, զարգանալով, աստիճանաբար ինքնուրույն արժեք է ձեռք բերել և դարձել արվեստի երևույթ՝ այսուհանդերձ շաղկապված մնալով աշխատանքային պրոցեսների հետ:
    Կենցաղային մի շարք աշխատանքներ՝ սանդ ծեծելը, բուրդ գզելը, ցորեն աղալը, կավ, խմոր հունցելը, խնոցի հարելը, հնձելը, բահով փորելը և այլն, կատարվում էին միօրինակ շարժումների բազմակի կրկնությամբ, որն ինքնին արդեն ռիթմ և պարային սաղմեր է պարունակում:
    Այդ ռիթմիկ շարժումները հաճախ ուղեկցվել են կատարվող աշխատանքի չափ ու կշռույթին հարմարեցված երգով, ընդ որում երգերի ռիթմը սկզբնավորվելով աշխատանքային պրոցեսից, աստիճանաբար դառնում է շարժումները կազմակերպող, համաձայնեցնող, այսինքն՝ ղեկավարող գործոն:
    Ժամանակի ընթացքում մարդիկ հավանաբար համոզվել են, որ երգի և երաժշտության ուղեկցությամբ աշխատանքը կարծես դադարում է միօրինակ, հոգնեցուցիչ լինելուց և նույնիսկ ավելին՝ վերածվում է ուրախության, երբ շրջապատում կան ունկնդրող-արձագանքողներ, մասնակիցներ: Եվ ահա ծնվել են աշխատանքային երգերը, որոնք ի սկզբանե աշխատանքի անբաժան օրգանական մասն են կազմել և այնքան մերված են եղել աշխատանքին, որ հայ շինականը, խնդրանքի դեպքում անգամ, հաճախ հրաժարվում է այս կամ այն աշխատանքային երգը կատարելուց, նկատել տալով, որ տվյալ պահին համապատասխան աշխատանք չի կատարվում:
    Օրինակ հետաքրքիր է Էրիշտայի (ռշտայի) խմորը հունցելու պարը, որը գրանցել ենք Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի նախկին բնակիչ, ներկայումս երևանաբնակ 75-ամյա Վարսենիկ Կարապետյանից: Էրիշտայի խմորը սպիտակ սփռոցի մեջ ոտքով հունցելու եղանակը տարածված էր Հայաստանի մի շարք շրջաններում, սակայն ի տարբերություն այստեղ հանդիպող ձևերի, Ջավախքի որոշ գյուղերում այն իրականացվել է երգ ու նվագի ուղեկցությամբ, իսկ խմորը հունցելու ոտհարվածները պարի ոտնաքայլերի են վերածվել:
    Էրիշտայի խմորը ծեծելու համար հավաքված ջահելներից ձայնեղները նախ «ղավալի» նվագակցությամբ երգել են էրիշտա ծեծելու մանիները.

    Ալյուր մաղեմ, թեփ կուգա,
    Յարաբ յարս եփ կուգա,
    Մեռնեմ դաստա քյանքյուլին,
    Մեջեն խնկնհոտ կուգա…

    Ապա հավաքվածներից մի քանիսը բոլորել են սավանի մեջ փաթաթված և մոմլաթով ծածկված խմորի շուրջն ու պարել այնպես, որ երգի ու երաժշտության ռիթմին համապատասխան կատարվող ոտքհարվածներով հունցվել է խմորը: Տարածված են եղել էրիշտայի խմորը հունցելու պարի մի քանի տեսակներ, որոնք կատարվել են հաջորդաբար: Դրանցից է, օրինակ, զուգապարը, երբ դեմ դիմաց կանգնած երիտասարդները պարեղանակի ռիթմով մեկ աջ, մեկ ձախ ոտքի կրնկամասով խփում են խմորին և քայլանցում կատարելով պտտվում ինչպես միմյանց, այնպես էլ խմորի շուրջը՝ միշտ մնալով դեմ դիմաց: Պարել, այսինքն աշխատել ցանկացողների թիվը ավելանալիս, մասնակիցները միմյանց գոտկատեղերից բռնած բոլորում են խմորի շուրջը և, ժամացույցի սլաքի ուղղությամբ շարժվելով, աջ և ձախ ոտքի կրունկներով անընդհատ թռիչք-հարվածներ են հասցնում խմորին, կամ էլ դեպի խմորի կենտրոնն աջ ձեռքերը մեկնած դիրքով պտտվում են և աջ ոտքով հարվածում:
    Նշենք, որ էրիշտայի խմորը հունցելու աշխատանք-պարը տևել է 7-8 ժամ: Պարողները հանգստացել են միայն այն պահին, երբ աղջիկները ոտքհարվածներից տափակած խմորը նորից նախապատրաստել են պարով ծեծել-հունցելուն: Աշխատանք-պարը դադարեցվել է, երբ խմորն արդեն պատրաստ է եղել կտրատելու համար:

    Ռուդիկ Հարոյան
    Բանահավաք, պարուսույց
    «Ժողովրդական պարի, սոցիալ-կենցաղային արժեքավորման, պարիմաստի բացահայտման հարցի շուրջ» հոդվածից

    ԷՐԻՇՏԱ