• Category Archives ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
  • ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 70 RUDIK HAROYAN 70

    Posted on by Admin

    ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 70 RUDIK HAROYAN 70

    ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 70 RUDIK HAROYAN 70
    ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 70 RUDIK HAROYAN 70

    Հուլիսի 3-ին լրանում է բանահավաք-ազգագրագետ, պարուսույց, տնտեսագիտական գիտությունների թեկնածու երջանկահիշատակ Ռուդիկ Հարոյանի ծննդյան 70 ամյակը։

    Հուլիսի 3-ին, ժամը 19։00-ին Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ազգագրական երգի-պարի համույթ /Masunq folk ensemble-ը սիրով հրավիրում է բոլորին խմբի հիմնադիր Ռուդիկ Հարոյանին նվիրված հուշ-երեկոյին, որը տեղի կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում։

    Սպասվում են անակնկալներ․․․

    Տոմսերի ամրագրման համար զանգահարել
    +374 11 570 570

    Տոմսի արժեքը՝ 1000 ՀՀ դրամ

    Այստեղ՝ ՌՈՒԴԻԿ ՀԱՐՈՅԱՆ 70 RUDIK HAROYAN 70

     


  • ՄԱՍՈՒՆՔԸ ԼՃԱՇԵՆՈՒՄ

    Posted on by Admin

    ՄԱՍՈՒՆՔԸ ԼՃԱՇԵՆՈՒՄ

    Մասունքը Լճաշենում
    Մասունքը Լճաշենում / Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ազգագրական երգի-պարի համույթ /Masunq folk ensemble

    Սիրելի’ ընկերներ, հատկապես սևանցի ընկերներ, դեկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մշակույթի տանը տեղի կունենա «Մասունքի» մենահամերգը ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող «Մշակութային կանգառ» ծրագրի 2017 թվականի եզրափակիչ «Հայաստա’ն, ի՛մ սեր» խորագրով միջոցառման շրջանակում:

    Մասունքցիներն անհամբեր սպասում են բոլորիդ…
    Մինչ հանդիպում…

    Մուտքն ազատ է:

    Այստեղ՝ Մասունքը Լճաշենում


  • ՄԱՍՈՒՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ

    Posted on by Admin

    ՄԱՍՈՒՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ

    Մասունքը Ներքին Կարմիրաղբյուրում
    Մասունքը Ներքին Կարմիրաղբյուրում

    Սիրելի’ ընկերներ, հատկապես տավուշեցի ընկերներ, դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մշակույթի տանը տեղի կունենա «Մասունքի» մենահամերգը ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող «Մշակութային կանգառ» ծրագրի 2017 թվականի եզրափակիչ «Հայաստա’ն, ի՛մ սեր» խորագրով միջոցառման շրջանակում:

    Մասունքցիներն անհամբեր սպասում են բոլորիդ…
    Մինչ հանդիպում…

    Մուտքն ազատ է:

    Այստեղ՝ Մասունքը Ներքին Կարմիրաղբյուրում


  • ՍԻՐԱԶՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ SIRAZNIK  HARUTYUNYAN

    Posted on by Admin

    ՍԻՐԱԶՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ SIRAZNIK  HARUTYUNYAN

    ՍԻՐԱԶՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ SIRAZNIK  HARUTYUNYAN
    ՍԻՐԱԶՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ SIRAZNIK  HARUTYUNYAN

    «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը հիմնադրվել է 1986թ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում: Գեղարվեստական ղեկավարը նույն ինստիտուտի Փիլիսոփայության ամբիոնի դասախոս Սիրազնիկ Հարությունյանն էր, իսկ պարուսույցը՝  տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բանահավաք-ազգագրագետ, պարագետ, պարուսույց Ռուդիկ Հարոյանը: Խումբը գործել է մինչև 1993թ:  Հիմնականում կատարում էր Սասնո երգեր: Սիրազնիկ Հարությունյանի սասունցու ուժեղ գենը փոխանցվել էր նաև իր զավակներին, մեկը մյուսից գեղեցիկ ու զուլալ էին երգում: Նրա 3 զավակները՝ Հայկարամ, Շահանե և Սալբի Հարությունյանները ևս Մասունքի շարքերում էին: