ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐ «ՔԵՉԻՆ ՎՐԵՆ»

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐ «ՔԵՉԻՆ ՎՐԵՆ»

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐ «ՔԵՉԻՆ ՎՐԵՆ»
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐ «ՔԵՉԻՆ ՎՐԵՆ»

Աշխատանքային պարի արժեքավոր նմուշ է այսօր մեզ համար «Քեչա լմելու պարը»: Անցյալում թաղիք պատրաստելը շատ տարածված է եղել Հայաստանում: Թաղիքը սովորաբար պատրաստել են ուշ աշնանը կամ ձմռանը` դաշտային աշխատանքներից հետո: Թաղիք պատրաստելը աշխատատար և ուժատար գործընթաց էր և այստեղ շատ մեծ և կարևոր դեր ուներ «գզրարը» (լպուտը): Թաղիքի բուրդը հիմանականում լինում էր գարնանը ծնված և աշնանը խուզված ոչխարի բուրդը:
Գյուզամը (ոչխարի բուրդը) գզելուց հետո հավասար փռում էին քաթանի վրա, փաթաթում միջնափայտին և լմում: Ոտնահարվածներով պարբերաբար տանում-բերում էին ջրով թրջած բուրդը: Հետո աջ ոտնաթաթի խաղով մեկ ու մեջ առաջ էին հրում, հետո աջ ոտքով սեղմում էին ու հարվածում: Սկզբում երբ դեռ բուրդը չէր պնդացել կամաց էին հարվածում և զգույշ գլորում: Իսկ երբ համոզվում էին, որ բուրդն արդեն պնդացել է, նախշերն էլ տեղում են, սկսում էի ավելի ուժեղ հարվածել:

Ռուդիկ Հարոյան Բանահավաք, պարուսույց «Ժողովրդական պարի, սոցիալ-կենցաղային
արժեքավորման, պարիմաստի բացահայտման հարցի շուրջ» հոդվածից, էջ 18-23

Մասունքը Լճաշենում

Մասունքը Ներքին Կամիրաղբյուրում

Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադրման 30 և վերականգնման 5 ամյակին նվիրված համերգ.
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐ «ՔԵՉԻՆ ՎՐԵՆ»


Comments are closed.