Սուրբ Հարության (Զատկի) տոնախմբություն Երևանի Մայր եկեղեցու հարևանությամբ

Զատիկ, Զատիկ, Տերն հարություն է առել,

Զատիկ, Զատիկ, հավը կարմիր է ածել…

ԶԱՏԻԿ ZATIK

Մարտի 27-ին, ժամը 14:30-ին՝ 10:30-ին մեկնարկող Սուրբ Հարության տոնի Պատարագից հետո, բոլորիդ սիրով հրավիրում ենք Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում միասին նշելու Սուրբ Հարության կամ Զատկի տոնը՝ համեմված հայկական ազգային երգով ու պարով, ավանդական խաղերով և տոնին վերաբերող ծիսական պատառիկներով:

Միջոցառումն այստեղ՝  Սուրբ Հարության (Զատկի) տոնախմբություն Երևանի Մայր եկեղեցու հարևանությամբ

ԺԱՄ ԿԱՆՉԵԼ

Ժամանակին սովորույթ է եղել Զատկի պատարագի համար ժողովրդին հատուկ ձևով, խիստ հանդիսավոր ժամ կանչել: Ժամակոչը, առավոտ կանուխ փողոցները պտտվելով և բարձրաձայն երգելով, ժողովրդին եկեղեցի է հրավիրել: Նրան են ընկերացել նաև թաղի տիրացուները՝ սրտառուչ երգելով.
Օրհնեալ է Աստված:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց.
Լոյս ծագեցաւ արարածոց.
Եկայք ի սուրբ եկեղեցի:
Երգի ձայնից ժամավորները տանից դուրս էին թափվում, և լույսը դեռ ծագած չէր լինում, և միայնակ դուրս ելնելը երկյուղալի էր, միանում էին ժամկոչին և մեծ թափոր կազմելով՝ գնում էին եկեղեցի:
Ռուդիկ Հարոյանի «Զատիկ» գրքից


Comments are closed.