ՀԱՑ ԿԹԽԵՄ

ՀԱՑ ԿԹԽԵՄ, ԳԱՐԻ Ա

Հաց կթխեմ, գարի ա, երի, երի, էրվա, օյ, օյ,

Էս ինչ դժար տարի ա, շեկո ջան, էրվա, օյ, օյ: } 2X

Կրակը թռավ քարից, երի, երի, էրվա, օյ, օյ,

 Ես կմեռնեմ քո դարդից, շեկո ջան, էրվա, օյ, օյ: } 2X

Ծով ա դառել մեր դաշտը, երի, երի, էրվա, օյ, օյ,

Լիքը հաց ա մեր դաշտը, շեկո ջան, էրվա, օյ, օյ: } 2X

Հաց կթխեմ, գարի ա, երի, երի, էրվա, օյ, օյ,

Էս ինչ ուրախ տարի ա, շեկո ջան, էրվա, օյ, օյ: } 2X

Հաց եմ թխել մշակին, երի, երի, էրվա, օյ, օյ,

 Ետ եմ նստել դոշակին, շեկո ջան, էրվա, օյ, օյ: } 2X

Երեսիդ կարոտել եմ, երի, երի, էրվա, օյ, օյ,

Ոնց որ վարդ, մանիշակին, շեկո ջան, էրվա, օյ, օյ: } 2X


Comments are closed.