ԽՆԿԻ ԾԱՌ

«Խնկի ծառը» կենաց ծառի և կնոջ պաշտամունքին նվիրված ծիսական պարերգ է:

Կենտրոնում պարող տոհմի ամենամեծահասակ կինը խորհրդանշում է կենաց ծառը, իսկ նրա շուրջ հավաքված տոհմակիցները, որ գովերգում են կենաց ծառին, վերջինիս երկրպագողներն ու պաշտողներն են: Մեր ժողովրդի պատկերացումների մեջ կինը համարվել է կյանքի սկիզբ, աշխարհի մայր և որպես հավերժության խորհրդանիշ` նույնացվել է կենաց ծառի հետ ու պաշտվել: Մեր ժողովրդի պատկերացումների մեջ կինը համարվել է կյանքի սկիզբ, աշխարհի մայր և որպես հավերժության խորհրդանիշ` նույնացվել է կենաց ծառի հետ ու պաշտվել:

Խնկի ծառը ծաղկել է,

Յարս տակը քնել է,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկի ծառը Աստծու գառ:

Մեր դռանը խնկի ծառ,

Նախշուն սոխակ վրեն թառ,

Խնկի ծառ, խնկի ծառ,

Խնկենին է բռնել բար:

Գրի է առել Ռուդիկ Հարոյանը, երաժշտության վերծանումը` Ա. Փահլևանյանի:

ԽՆԿԻ ԾԱՌ


Comments are closed.