ԼԻԿԻԼԻ

ԼԻԿԻԼԻ

Լիկիլին Ջավախքի պարերգ է: Գրի է առել «Մասունք» ազգագրական երգի-պարի հիմնադիր, բանահավաք Ռուդիկ Հարոյանը

ԼԻԿԻԼԻ Likili Ликили
ԼԻԿԻԼԻ Likili Ликили

ԼԻԿԻԼԻ

Գետի բոլոր մանրիկ ուռ է,
Շեկ աղջկա ծոցվին նուռ է,
Շեկ աղջկա ծոցվին նուռ է,
Ասի քաղեմ, ասաց ժուռ է,
Աղջի, քու մեջք թրի բուռ է,
Քու պագ սրտիս դեղ ու դուր է:

Շեկ ծամով, ծով ծամով մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ:

Աղջի, արի քեզ բան ասեմ,
Շեկ ծամերդ մանրիկ հյուսեմ,
Շեկ ծամերդ մանրիկ հյուսեմ,
Քեզի թագվոր ախպորս ուզեմ,
Հերիք ման գաս օրոր-շորոր,
Տղոցն անես շիվար-մոլոր:

Շեկ ծամով, ծով ծամով մեկուճար աղջիկ,
Այ համով, վայ համով դեղուճար աղջիկ:

«ՆԱՐՈՅ» ավանդական երգի-պարի համույթ.
Գեղ. ղեկավար՝ Արուսյակ Սահակյան
Պարուսույց՝ Ռուդիկ Հարոյան


Comments are closed.